Տեղեկացնում ենք, որ ԱՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N724 որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ամուսնության միանվագ նպաստի (150.000 դրամ) իրավունք ունի նաև 40-50 տարեկան այն անձը, որի ամուսնությունը գրանցվել է 2022թվականի մարտի 1-ին և դրանից հետո:

Հիշեցնենք, որ մինչև վերոնշյալ փոփոխություններն, ամուսնության նպաստի իրավունքը տարածվում էր 40 տարին չլրացած անձանց վրա:

Կատարված փոփոխություններով սահմանվել է նաև, որ 2022 թվականի ապրիլի 14-ից հետո, նպաստի համար դիմած անձի նպաստը կվճարվի անկանխիկ եղանակով՝ Արցախբանկումտվյալ անձի համար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:Ըստ այդմ, նպաստ նշանակելու համար պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի նաև Արցախբանկում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 87 35 կամ 114 հեռախոսահամարներով:

ԿԻՍՎԵԼ