«Մանկական ուղեղային կաթված» հիվանդությամբ տառապող 13 երեխա մեկամսյա ժամկետով առողջարանային բուժման են ուղեգրվել Ջերմուկ:

«Մանկական ուղեղային կաթված» հիվանդությամբ տառապող 13 երեխա մեկամսյա ժամկետով առողջարանային բուժման են ուղեգրվել Ջերմուկ:
Այդ ընթացքում նախատեսված է մասնագիտական բուժում կազմակերպել երեխաների համար՝ Երևանից ժամանած առաջնակարգ բժիշկների ներգրավմամբ:
Երեխաներին և ծնողներին պատշաճ տեղավորելու նպատակով, նրանց ուղեկցում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Իսրայելյանը:
ԿԻՍՎԵԼ