Հարգելի՛ հայրենակիցներ
Վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն տարածվող մտահոգությունները կիսելով, որոնք առնչվում են տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերին, մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են փուլ առ փուլ:
Տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը մեկնարկել է ցուցակների ճշգրտման աշխատանքներն ավարտելուց և հայաստանյան գործընկեր կառույցի կողմից մեզ փոխանցելուց անմիջապես հետո:
Ինչպես գիտեք, սահմանային լարված իրավիճակով պայմանավորված, վերջին շրջանում ավելի հրատապ դարձավ անվտանգության ապահովման հարցը, ուստի կառավարությունը որոշակի ֆինանսական վերաբաշխումներ է կատարել, ինչը սակայն չի անդրադառնա ընթացքի մեջ գտնվող որևէ ծրագրի իրականացման և աջակցության գումարների փոխանցման