ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ուշադրության կենտրոնում է բռնի տեղահանված քաղաքացիների զբաղվածության ապահովման հարցը:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ուշադրության կենտրոնում է բռնի տեղահանված քաղաքացիների զբաղվածության ապահովման հարցը:

Նախարարություն ուղարկված դիմումների հիման վրա սոցիալական աշխատողների կողմից իրականացվել է կարիքների խորքային գնահատում, որից հետո երեք ընտանիքների տրամադրվել են կարի մեքենաներ:

Այսօր նրանց այցելել և սարքավորումներն անձամբ փոխանցել են ԱՀ ՍԶՄ նախարար Արմինե Պետրոսյանը, նախարարի տեղակալ Արամ Վերդյանն ու «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի» տնօրեն Սոֆյա Հովսեփյանը:

Աջակցության տրամադրումը հնարավոր է դարձել ԱՀ ՍԶՄ նախարարությանը կից գործող «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի» և բարերարների համագործակցության շնորհիվ: 📃Նախարարության և քաղաքացու միջև կնքված պայմանագրի համաձայն,օգնությունը ստացած անձը պարտավորվում է սարքավորումն օգտագործել որպես եկամտի աղբյուր, այլապես այն 6 ամիս չօգտագործվելու դեպքում հետ կվերադարձվի հիմնադրամ:

Շուշիից տեղահանված Ավագյան ամուսինները երկուսով են զբաղվել կարուձևով: Կարի մեքենայի ձեռք բերումը թույլ կտա շարունակել այդ աշխատանքը՝ հնարավորություն ունենալով ինքնուրույն հոգալ սեփական առօրյա կարիքները, վստահ են նրանք: Իսկ Մեծ Թաղերից տեղահանված տիկին Նաիրան արդեն իսկ փոքր ձեռնարկատիրությամբ է զբաղվում. սրբիչներ, սպիտակեղեն, խոհանոցային հավաքածուներ է կարում. փոքր, բայց հաստատուն քայլերով, համոզված է՝ հաջողություններ դեռ կգրանցի:

ԿԻՍՎԵԼ