ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից Խրամորթ գյուղից ժամանակավոր տեղահանված բնակիչների կարիքների գնահատում է իրականացվել:
Ըստ այդմ, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմում է ուղարկվել՝ տեղահանված երեխաների ուսումնառությունը կազմակերպելու, իսկ տարածքային կառավարման նախարարությանը՝ կացարանային պայմանները բարելավելու նպատակով:
Սննդի և հիգիենիկ պարագաների տրամադրումն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Այդ կարիքները մեծամասամբ հոգում է ԿԽՄԿ-ն, նախարարության կողմից 8 բազմազավակ ընտանիքի նման օգնություն է տրամադրվել: