ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը կից գործող հիմնադրամի և մի շարք կազմակերպությունների ու առանձին անհատների փոխգործակցության շնորհիվ այսօր նվերներ հանձնվեցին Ստեփանակերտի համար 10 դպրոցին ու նախակրթարանին, Հադրութից տեղահանված մանուկների համար մայրաքաղաքում վերաբացված մանկապարտեզին:

Գրքեր, զարգացնող խաղեր և խաղալիքներ. նվերների հասցեատերերն Արցախի կրթօջախներն են, իսկ նվիրատուները՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի աշակերտները, «ԶԱՐ ՄԱՆ» մանկական կենտրոնը, «Բզբզիկ» մանկական խանութն ու մի շարք անհատներ, որոնց և շնորհակալություն ենք հայտնում համագործակցության նախաձեռնողականության և պատրաստակամության համար:

ԿԻՍՎԵԼ