ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից առանձնահատուկ ընդգծվել է բռնի տեղահանված բնակչության սոցիալ- կենցաղային պայմանների շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները, պահեստազորի սպաներին առնչվող սոցիալական բնույթի մի շարք հարցեր:

Արմինե Պետրոսյանն իր խոսքում բարձր է գնահատել կազմակերպության կողմից որդեգրված հասարակական ակտիվ կեցվածքը՝ նշելով, որ Արցախի սոցիալական կառույցը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և առանձին անհատների հետ, որոնց հետ համատեղ աշխատանքը դրական կանդրադառնա մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու գործընթացի վրա:

ԿԻՍՎԵԼ