Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված Վանո Գրիգորյանի և Ինեսա Հովհաննիսյանի ընտանիքը հաստատվել է Կոլխոզաշեն համայնքում:

Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված Վանո Գրիգորյանի և Ինեսա Հովհաննիսյանի ընտանիքը հաստատվել է Կոլխոզաշեն համայնքում:

Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու նրանց ձգտմանն օգնության ձեռք է մեկնել «Արարատ» բարեգործական միությունը՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության միջնորդությամբ ընտանիքին փոխանցելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

Սառցարան, ջեռոց, մսաղաց և հարիչ. դրանք առաջին անհրաժեշտության այն պարագաներն են, որոնք տեղահանված ընտանիքին հնարավորություն կտան զբաղվելու կիսաֆաբրիկատների արտադրությամբ՝ հուսանք առաջիկայում դառնալով հաջողությամբ փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու լավագույն օրինակ:

Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ» բարեգործական միությանն աջակցության համար՝ շարունակական փոխգործակցության վստահությամբ:

ԿԻՍՎԵԼ