ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է բազմազավակ Արմեն և Նախշուն Ավագյանների ընտանիքին:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է բազմազավակ Արմեն և Նախշուն Ավագյանների ընտանիքին:
Ծանոթանալով վերջիններիս կենցաղային պայմաններին՝ նախարարը գոհունակությամբ է նկատել, որ բազմանդամ և բազմասերունդ ընտանիքի անդամներն առօրյա հոգսերից չեն տրտնջում. բնակարանը փոքր է, բայց հավատում են, որ զինվորական հայրն պետության կողմից տուն է ստանալու և ընտանիքի համալրումն էլ դեռ ավարտված չէ:
Չորրորդ արու զավակը՝ Արսենը, պատերազմից հետո է ծնվել: Քառասունչորսօրյա տառապանքների ընթացքում է Նախշունն ուխտել. անպայման էլի որդի են ունենալու, որովհետև հայրենիքն ապրեցնելու այլ տարբերակ չկա, քան ապրել, արարել և բազմանալ հայրենի հողում:
Նախշունի խոսքով՝ պատերազմի օրերին Երևանում երեխաների հետ տարբեր խմբակներ է հաճախել, ձեռք բերել նոր հմտություններ, և այսօր արդեն դրանք գործնականում կիրառելով՝ համեստ ձեռներեցությամբ է զբաղվում:
Նախատատի, տատի և մայրիկի հոգածության տակ մեծացող տղաներից ավագներն էլ հստակ գիտակցում են. «Տրտնջալ չկա: Մեր զինվորներն ինչպե՞ս են ամեն ինչի դիմանում: Իրենք էլ կդիմանան, չէ՞ որ ճակատագրով հպարտ արցախցի են»… մայրիկն է այդպես սովորեցրել:

ԿԻՍՎԵԼ