ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել գերատեսչության ստորաբաժանումների բոլոր աշխատակիցների հետ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել գերատեսչության ստորաբաժանումների բոլոր աշխատակիցների հետ:
Նախաձեռնության նպատակն է քննարկել աշխատանքների ակտիվացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, առաջ քաշել աշխատաոճի նորարարական մոդելներ:
Հանդիպումների ընթացքում Արմինե Պետրոսյանն ընդգծել է, որ մեր երկրի սոցիալական գերատեսչության բոլոր ստորաբաժանումներն անհրաժեշտ է իրականացնեն այնպիսի բարեփոխումներ իրենց աշխատանքներում, որոնք քաղաքացիների սոցիալական հարցերը համակարգելու և լուծելու գործընթացներին նոր որակ կհաղորդեն:
ԿԻՍՎԵԼ