
Նախարարը ողջունել է հյուրերին, հետաքրքրվել նրանց կողմից Արցախում իրականացվող գործունեությամբ, մատնանշել այդ համատեքստում նախարարության հետ հնարավոր փոխգործակցության մեխանիզմները:
Վերջիններս ներկայացրել են մանրամասներ հիմնադրամի գործունեության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» սաների համար իրականացված ծրագրերին և հատուկ խնամք ունեցող երեխաների համար կյանքի կոչվող ընթացիկ այլ աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կոնկրետ ծրագրերի շուրջ ունենալ քննարկումներ՝ առաջիկայում դրանց կենսագործունեությունն ապահովելու նպատակով: