ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Մարտունու սոցիալական ծառայությունում աշխատելու նպատակով դիմած քաղաքացիների հետ այսօր անց է կացվել հարցազրույց:
Հանձնաժողովի անդամները ստուգել են դիմողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, հարցեր առաջադրել սոցիալական տարբեր խավերի պատկանող անձանց հետ շփման առանձնահատկությունների և գործնականում դրանք կիրառելու վերաբերյալ:
Առավելագույն միավորներ հավաքած դիմողներն ընդունվել են աշխատանքի: