ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը փոխանցված և համապատասխանաբար, սոցիալական որոշ խմբերի տրամադրված հրուշակեղենի պիտանելիության վիճարկումը քննարկումների ալիք է բարձրացրել ֆեյսբուքյան մի խումբ օգտատերերի շրջանում:

Հարգելի՜ քաղաքացիներ

Ստորև ներկայացնում ենք Սննդի պետական ծառայության կողմից արված փորձարկման առաջնային արձանագրությունը՝ կասկածները փարատելու նպատակով:
Կարևորելով հանրային կարծիքն ու մեր կողմից իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովման անհրաժեշտությունն, աշխատանքների որակի վերաբերյալ առողջ քննադատությունն, այնուամենայնիվ, հորդորում ենք տեսակետներ արտահայտելու ընթացքում առաջնորդվել միմիայն վերոհիշյալ սկզբունքներով, բացառել անձնական վիրավորանքներն ու զրպարտությունները:
Արցախի սոցիալական գերատեսչությունը զեղծարար կառույց չէ:
Այլ հարց է՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների և ստեղծված իրավիճակով պայմանավորված, այլ սոցիալական խմբերի
վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքների
կազմակերպումը, որից և բխում է որևէ ծրագրի իրականացման հապաղումը:
ԿԻՍՎԵԼ