ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է «Միասնական սոցիալական ծառայություն»գործակալության կենտրոնական բաժին՝ հանդիպում ունենալով աշխատակիցների հետ:
ՄՍԾ գործակալության պետ Սուրեն Ասլանյանը նախարարին տեղեկատվություն է հաղորդել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս շարունակ տրամադրված աջակցության ծրագրի ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները:
Արմինե Պետրոսյանը հորդորել է քաղաքացիների դիմումների ուսումնասիրումն կազմակերպել սեղմ ժամկետներում՝ բացառելով սակայն, որևէ քաղաքացու շահերի անտեսման ցանկացած դեպք: