Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։

Հարգելի քաղաքացիներ,
📢 Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։
Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, գումարը ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը անձը հաստատող փաստաթղթով մոտենալ այն բանկի որևէ մասնաճյուղ, որի անվանումը գրված է դիմումում։
📌 Հիշեցնենք, որ այսօրվանից վերսկսվել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (300,000 կամ 250,000 դրամ աջակցություն) շահառուների միանվագ աջակցության գումարների վճարումը։
Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ում՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու վերաբերյալ տվյալներն Արցախից ստացվել են սեպտեմբերի 15-ին և դրանից հետո ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն, սակայն դեռ չեն ստացել դրամական աջակցության գումարը։ Վճարումը կիրականացվի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։
[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

ԿԻՍՎԵԼ