ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ ներկա գտնվելով սաների մասնակցությամբ տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը:
Շնորհավորելով երեխաներին գալիք տոների առթիվ՝ Արմինե Պետրոսյանը նշել է, որ գրեթե 5 000 հերոսներ իրենց կյանքն են զոհաբերել հանուն նրանց անհոգ ու խաղաղ մանկության:
«Իմացեք, որ ձեր ժպիտներն են մեծերիս ապրեցնում: Միշտ ժպտացեք»,-ընդգծել է նախարարը: