ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ ներկա է գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը:
Կողմերը քննարկել են արցախահայության բնակապահովման, սոցիալական աջակցության գործող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակներում ընթացք տալ Արցախի Հանրապետության համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին, համագործակցել Արցախում ապրող ընտանիքների կարիքների գնահատման համակարգի մշակման շուրջ: