
Հանդիպման առանցքային թեմաներն արցախցիների սոցիալական խնդիրերի լուծման նպատակով Սփյուռքի և հասարակական կազմակերպությունների հետ նպատակային համագործակցության մեխանիզմների քննարկումն էր, զբաղվածության ծրագրերի խթանումը, տեղահանվածներին կարգավիճակ տալու հարցը:

Կողմերը քննարկել են Ներկայացուցչության և Արցախի սոցիալական գերատեսչության միջև հնարավոր փոխգործակցության եղանակները, համակարգված և հասցեական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունն ու համատեղ աշխատանքների իրականացման հետագա ընթացքը: