Նոյեմբերի 23-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:

Նոյեմբերի 23-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:
Նախարարը հանդիպում է ունեցել շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ՝ քննարկում ունենալով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալական խնդիրների շուրջ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, ընդգծել տեղահանված բնակչության զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, քննարկել սոցիալական աջակցության ծրագրերի ընդգրկման շրջանակն ու ընթացքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված քաղաքացիների սոցիալական կարիքների հավաքագրման, տեղեկատվության փոխանակման և ծրագրերի կյանքի կոչման ընթացքում սերտ համագործակցություն ծավալել երկու կառույցների համապատասխան պատասխանատուների և ստորաբաժանումների միջև:
ԿԻՍՎԵԼ