ԱՀ ԱՍՄՀ նախարար Արմինե Պետրոսյանն, ընդլայնված կազմով, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության համար երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերը, այդ համատեքստում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:
Անդրադարձ է կատարվել տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ու սոցիալական ոլորտին առնչվող այլ հարցերի:
Իր խոսքում Արմինե Պետրոսյանն ընդգծել է զբաղվածության և սոցիալական ապահովության կայուն աճ արձանագրելու նպատակով առաջիկայում աջակցության ծրագրերի փոխարեն զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարը:
Այդ գործընթացում ակնկալվում է հայաստանյան գործընկերների հաջողված փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ զարգացման ծրագրերի իրականացման համար համալիր մոտեցում դրսևորելու անհրաժեշտություն կա. Հայաստանի սոցիալական գերատեսչությունը յուրաքանչյուր հարցում պատրաստակամ է համագործակցել Արցախի գործընկեր կառույցի հետ:
Կողմերը ձեռք են բերել հետագա շարունակական համագործակցության պայմանավորվածություն: