Նոյեմբերի 17-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն, ընդլայնված կազմով, հանդիպում է ունեցել ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Մետաքսե Հակոբյանի հետ:Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ կարևորում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ շարունակական հանդիպումների և քննարկումների անցկացումը, որի միջոցով հնարավոր կդառնա սոցիալական ոլորտում առկա մի շարք հարցերի շուրջ արդյունավետ աշխատանքներ իրականացնել:
Պատգամավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Արմինե Պետրոսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ նման ձևաչափով անցկացվող հանդիպումների միջոցով երևան կհանվեն բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման ենթակա են:
Հանդիպման առանցքային թեման ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի իրականացումն էր Արցախում:
Նախարարության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ընթացքը, պատասխանել այդ առնչությամբ պատգամավորներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները:
Այնուհետև քննարկվել են Արցախի սոցիալական գերատեսչության առաջիկա անելիքները, այդ ուղղությամբ օրենսդիր-գործադիր մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ուղիները:
«Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում պատրաստ են կանգնել նախարարության կողքին՝ արցախցիների սոցիալական մակարդակի բարձրացման և երկրի սոցիալական զարգացման համար:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում սերտ փոխգործակցություն ծավալել քննարկված հարցերի շուրջ: