Հարգելի ՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրվող աջակցության ծրագրի օնլայն դիմումների հայտագրում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սպասարկման բաժիններում չի իրականացվում: Դրանք կարող եք մուտքագրել անձամբ՝ dimum.ssa.am առցանց դիմումների համակարգում: Դիմումների լրացման կարգի վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում զանգահարեք ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով: