Հոկտեմբերի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել:
Դրանք Արցախի սոցիալական գերատեսչությանն են փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից՝ ԱՀ Նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանի գործուն միջնորդությամբ:
Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից:
Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ են հետևել մարդասիրական օգնությունը քաղաքացիներին փոխանցելու աշխատանքներին:
Կարիքների գնահատման միջոցով՝ առավել ծանր սոցիալական ենթախմբում գտնվող անձանց անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելու ծրագրի շրջանականերում կյանքի կոչված աջակցությունը շարունակական բնույթ է կրում:
Այն հաջորդաբար կտարածվի սոցիալական այլ խմբերի վրա ևս: