Իր խոսքում Արմինե Պետրոսյանն ընդգծել է, որ առաջին ընդլայնված աշխատանքային հանդիպումը հենց սոցաշխատողների հետ անցկացնելը պատահական չէ: «Դուք նախարարության աչքերն եք հասարակության մեջ, ուստի անգնահատելի և անչափ կարևոր են ձեր կողմից ծավալվող աշխատանքները»,-նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր: Կարևորվել է այդ աշխատանքների միջոցով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը թիրախային և նպատակաուղղված դարձնելու տեսլականը:
Արմինե Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական աշխատողների նպատակային գործունեության շնորհիվ հնարավոր կդառնա աջակցության ծրագրերից աստիճանական անցում կատարել սոցիալական զարգացման և զբաղվածության ապահովման ծրագրերի: