«Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում, Արցախի կառավարության և Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ, մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթությունը:
Միջոցառման բացմանը ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:
«Սոցիալական աշխատողներն առաջին հերթին պետք է գիտակցեն իրենց մասնագիտական առաքելությունը և լինեն հումանիստ»,- ողջունելով ապագա սոցիալական աշխատողներին՝ իր խոսքում ընդգծել է Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ չնայած մասնագիտական ճանապարհը դժվար է, բայց պետք է կարողանալ լինել մարդասեր և ճկուն: