Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով դրամական օգնություններըվճարում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով։

Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

ԿԻՍՎԵԼ