Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Մեր տունն Արցախն է» հասարակական կազմակերպության անդամների հետ

Օգոստոսի 27-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Մեր տունն Արցախն է» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Թովմասյանի և անդամներ Լարիսա Առաքելյանի ու Գայանե Առստամյանի հետ:

Հյուրերը նախարարին են ներկայացրել կազմակերպության  կողմից իրականացվող աշխատանքները՝  իրազեկելով նաև համատեղությամբ գործող «Freedom for Artsakh» հիմնադրամի գործառույթների վերաբերյալ: Նրանց խոսքով, բազմաթիվ ծրագրեր կան, որոնց իրագործումը հնարավոր կդառնա նաև նախարարության հետ համագործակցության միջոցով: Դրանք առնչվում են ամենատարբեր ոլորտների՝ սոցիալ-տնտեսական, կրթական ու մշակութային:

Մանե Թանդիլյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է համագործակցել այն բոլոր ծրագրերի շուրջ, որոնք արդյունավետորեն կանդրադառնան Արցախի և արցախցիների սոցիալական խնդիրները հաղթահարելու և հետագա զարգացումն  ապահովելու գործընթացի վրա:

ԿԻՍՎԵԼ