ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները թույլ կտան վերականգնելու քաղաքացիների խախտված կենսաթոշակային ապահովության իրավունքները:

Իրականացված փոփոխությունները տարածվում են այն քաղաքացիների վրա, ովքեր կորոնավիրուսային համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում դիմել՝

կենսաթոշակ նշանակելու

կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու (այդ թվում նաև լիազորագրով)

կենսաթոշակառուի մահվան դեպքում (անկախ կենսաթոշակառուի մահվան հուղարկավորության վայրից) տրվող թաղման նպաստը ստանալու համար:

Այդ նպատակով, անհրաժեշտ է մինչև 2021թվականի հոկտեմբերի 1-ը դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժիններ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

ԿԻՍՎԵԼ