Կառուցվող բնակավայրը կարող է Արցախում նոր գյուղի գաղափարն իրականություն դարձնել

«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն Արցախ այցի շրջանակներում, «100 տուն Արցախում» ծրագրի նախաձեռնողների հրավերով, այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մերձակայքում կառուցվող նոր բնակելի թաղամաս, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Այստեղ, բացի տներից, նաև ենթակառուցվածքներ ստեղծելու հեռանկար կա, մասնավորապես կրթական, մշակութային կառույցների ներառումն է կարևորվում, որոնցից կօգտվի նաև մերձակա գյուղերի բնակչությունը:

-Կառուցվող բնակավայրը կարող է նոր գյուղի գաղափարն իրականություն դարձնել,- վստահ են նախաձեռնության հեղինակները: Բնակավայրի կառուցմանն ու կայացմանը կարող են ներդրում ունենալ բոլորը՝ նպաստելով Արցախում առանձնահատուկ դիմագիծ ունեցող, ազգային-մշակութային արժեհամակարգ կրող նոր բնակավայրի ստեղծմանը:

ԿԻՍՎԵԼ