«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցություն ցուցաբերել ԱՀ աշխատանքի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից իրականացվող՝ տեղահանված անձանց բնակարանային պայմանների և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրին՝ տրամադրելով կահույք և կենցաղային տեխնիկա:
Նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության կողմից դրանք հատկացվում են տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն են հայտնել բնակություն հաստատելու Արցախի տարբեր գյուղական համայնքներում՝ ըստ այդմ ապահովվելով կացարաններով:
Ծրագիրը շարունակվում է՝ հաջորդաբար ընդգրկելով Արցախի այն գյուղերը, որտեղ բնակություն են հաստատում պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիները: