Տեղահանված անձանց բնակարանային պայմանների եւ սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում ԱՀ ԱՍՄ հարցերի նախարարության աշխատակազմի Միգրացիայի եւ ժողովրդագրական հարցերի վարչության կողմից շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչությանն Արցախի համայնքներում տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքների իրականացումը:
Վարչության աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների արդյունքներն ամփոփելուց հետո լրիվությամբ կահավորվել են նման ընտանիքներին տրամադրված `Ասկերանի շրջանի Պատարա համայնքում, 18, Լուսաձոր համայնքում, 12, Հովսեփավան համայնքում, 6, Դաշուշեն համայնքում, 3, Քռասնի եւ Աստղաշեն համայնքներում, 2-ական, Հարավ եւ Խնապատ համայնքներում, 1-ական բնակելի տներ, 1 տուն Մարտակերտ քաղաքում, իսկ Մարտունու շրջանի Մսմնա համայնքում, 2, Եմիշճան, Աշան համայնքներում եւ Մարտունի քաղաքում `1-ական վերանորոգված բնակելի տներ են կահավորվել:
Վերանորոգված ու կահավորման անհրաժեշտություն ունեցող բնակֆոնդի վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացրած հայտերի հիման վրա, կահավորման ու անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովման գործընթացը շարունակվում է իրականացվել համապատասխան կացարաններում: