Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2021 թվականի հունիս ամսում ընդունված որոշումների մասին

  • <<ԼՈՒՅՍ>> մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից իրականացվող <<Ամարասի վանական համալիրի երիցատան վերակառուցման և ողջ համալիրի օգտագործման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 32-Ա առ 18 հունիսի 2021 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 3-ի N 68-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին (որոշում N 33-Ա առ           18 հունիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության միջպետական նշանակության Մ-2 ճանապարհից կոճողոտ համայնք տանող տեղական նշանակության S3-13 (3.3կմ) ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 34-Ա առ 28 հունիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 35-Ա առ 28 հունիսի 2021 թվական):
ԿԻՍՎԵԼ