Հունիսի 11-ին, ԱՀ ԱՍՄ հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այց է կատարել քաղաք Ասկերան:

ԱՀ ԱՍՄ հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հանդիպումն հունիսի 11-ին  Ասկերանի բնակչության հետ էր:
Այցելելով քաղաք Ասկերան՝ Մ. Թանդիլյանը հանդիպում է ունեցել շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ:                                           
Ինչպես բոլոր շրջաններում, այստեղ ևս քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Բնակչության հետ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:
Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով. «Հենց արցախցու աննկուն ոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:
ԿԻՍՎԵԼ