Հունիսի 9-ին, ԱՀ ԱՍՄ հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է քաղաք Մարտակերտ:

«Ձեր որոշումն Արցախում ապրելու, ամենամեծ երախտագիտությունն է նահատակվածներին, ուստի մենք պարտավոր ենք նաև նրանց փոխարեն շարունակել ապրել այստեղ». Մանե Թանդիլյանը հանդիպել է մարտակերտցիների հետ

Այսօր՝ հունիսի 9-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է քաղաք Մարտակերտ՝ հանդիպում ունենալով շրջանի բնակչության հե տ:
Իր խոսքում նախարարը բարձր է գնահատել նրանց ամուր կամքը՝ սեփական հողից կառչած մնալու հարցում՝ ընդգծելով, որ նրանց վերադարձով է
պայմանավորված Արցախն ապրեցնելը: «Ձեր որոշումն Արցախում ապրելու, ամենամեծ երախտագիտությունն է նահատակվածներին, ուստի մենք պարտավոր ենք նաև նրանց փոխարեն շարունակել ապրել այստեղ»,-ընդգծել է նա:

Խոսելով քաղաքացիների հետ անմիջական կապի մեջ լինելու անհրաժեշտությունից՝ Մանե Թանդիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի պատասխանները հրապարակայնացնելու և ուղիղ կապի միջոցով իրականացվող ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետության բարձրացումն ապահովելու տեսանկյունից:
Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավարն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին ամենատարբեր ոլորտների՝ սոցիալ-կենցաղայինից մինչև բնակարանաշինության հարցեր, կենսաթոշակային, աջակցության տրամադրման և տարաբնույթ այլ բազմաթիվ հարցադրումներ:

Քաղաքացիներին հնարավորություն է տրվել նաև տեղում հանձնել գրավոր դիմումներ, գերատեսչության պատասխանատուներից ստանալ անհատական լուծում պահանջող հարցերի պատասխանն
ԿԻՍՎԵԼ