Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2020 թվականի մայիս ամսում ընդունված որոշումների մասին

 

  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում (օդանավակայանի հարակից տարածքում) նոր 84 բնակարաններով բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 21-Ա առ 10 մայիսի 2021 թվական).
  • Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Մ. Մոսյան հասցեում գտնվող Սվետլանա Պեյսախովային պատկանող բնակելի տան վերակառուցման, Ն. Ստեփանյան 29 հասցեում գտնվող Հայրապետ Մուսայելյանին պատկանող բնակելի տան վերանորոգման, Կարվին տեղամաս հասցեում գտնվող Ստեփան Նարիմանյանին պատկանող բնակելի տան կապիտալ վերանորոգման, Գ. Նժդեհ 17 հասցեում գտնվող Աշոտ Բալասանյանին պատկանող բնակելի տան վերանորոգման Գ. Նժդեհ 9 հասցեում գտնվող Վիտալիկ Գասպարյանին պատկանող բնակելի տան տանիքի և վնասված պատի վերանորոգման և Ա. Արզումանյան 45 հասցեում գտնվող Յուրի Ասրյանին պատկանող բնակելի տան վերանորոգման աշխատանքների հավաստման և որակի տեխնիկական հսկողության իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 22-Ա առ 10 մայիսի 2021 թվական).
  • Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Գ. Նժդեհ 17 հասցեում գտնվող Աշոտ Բալասանյանին պատկանող բնակելի տան վերանորոգման Գ. Նժդեհ 9 հասցեում գտնվող Վիտալիկ Գասպարյանին պատկանող բնակելի տան տանիքի և վնասված պատի վերանորոգման և Ա. Արզումանյան 45 հասցեում գտնվող Յուրի Ասրյանին պատկանող բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 23-Ա առ 10 մայիսի 2021 թվական).
  • Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Մ. Մոսյան հասցեում գտնվող Սվետլանա Պեյսախովային պատկանող բնակելի տան վերակառուցման, Ն. Ստեփանյան 29 հասցեում գտնվող Հայրապետ Մուսայելյանին պատկանող բնակելի տան վերանորոգման և Կարվին տեղամաս հասցեում գտնվող Ստեփան Նարիմանյանին պատկանող բնակելի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 24-Ա առ 10 մայիսի 2021 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2021 թվականի մարտի 17-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 25-Ա առ 10 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի 1 և 2 մասնաշենքերի կառուցման, գլխավոր մասնաշենքի և 3, 4, 5 մասնաշենքերի վերակառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 26-Ա առ 31 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության միջպետական նշանակության Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող տեղական նշանակության S3-13 (3.3 կմ) ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 27-Ա առ 31 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի N 6 դպրոցի վերակառուցման 30 բնակարանով տան շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 28-Ա առ 31 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում 43 բնակարանով բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 29-Ա առ 31 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 82 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 30-Ա առ 31 մայիսի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում 110 բնակարանով բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 31-Ա առ 31 մայիսի 2021 թվական):
ԿԻՍՎԵԼ