Արցախի տարբեր համայնքներում վերաբնակեցվող բնակչությանը տրվող կացարանները կահավորվում և ապահովվում են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով


ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում, Արցախի տարբեր համայնքներում վերաբնակեցվող բնակչությանը տրվող կացարանները կահավորվում և ապահովվում են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, մեծ թափով է գործում:

Այս անգամ երեք տուն Դաշուշեն գյուղում, մեկն էլ՝ Քռասնիում, կահույքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովված, հանձնվեցին Հադրութում, Քաշաթաղում ու Ավետարանոցում տունուտեղ թողած մեր հայրենակիցներին:

Լուսաձոր համայնքում տասնհինգ տան համար նման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաջորդը Մարտունու շրջանի Աշան համայնքն է, որտեղ առաջիկայում հինգ բնակելի տան համար կտրամադրվեն կահույք և կենցաղային իրեր:

Ծրագիրն, ըստ ներկայացվող հայտերի, շարունակում է գործել Արցախի տարբեր համայնքներում ապրելու ցանկություն հայտնած այն արցախցիների համար, որոնց բնակավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ:
ԿԻՍՎԵԼ