Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքներն ու իրավունքներն ընդլայնելու նպատակով, ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Գործող օրենսդրության համաձայն, քաղաքացին (կենսաթոշակառուն) աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմում է ըստ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության (հաշվառման) վայրի:
Կատարված փոփոխություններից հետո անձը կարող է դիմել գործակալության ցանկացած տարածքային բաժին:

Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացնում է անձամբ, բացառությամբ առաջին խմբի հաշմանդամի և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:
Այս փոփոխության համաձայն, հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի փոխարեն ևս կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա:

Հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ է վճարվում նաև 3 ամսվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը, մահանալու դեպքում:

Հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ է նշանակվում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին դիմելու օրվանից, իսկ եռամսյա ժամկետը հաշվարկվում է հանձնաժողովի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից։

Համաձայն որոշման մեջ կատարված լրացումների.

ՀՀ-ից մշտական բնակության համար ԱՀ ժամանած անձին կենսաթոշակ նշանակելիս նրա կենսաթոշակի գործում առկա՝ նախկին օրենսդրությամբ ստաժում հաշվարկված ժամանակահատվածները (արտոնյալ հաշվարկներ) կպահպանվեն նույնությամբ:

ԱՀ և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված և օտարերկրյա պետությունում հիվանդանոցային պայմաններում բուժվող անձին լիազորված անձի ներկայացված դիմումի հիման վրա, նշանակվում է կենսաթոշակ:
Լիազորագրով կարող են վճարվել կենսաթոշակի չվճարված գումարները:

Հստակեցվել են կրթության և մշակույթի ոլորտների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնները, համալրվել կազմակերպությունների ցանկը (պիոներների տուն, պատանի տեխնիկների և պատանի բնասերների կայաններ):
ԿԻՍՎԵԼ