Մանե Թանդիլյանը շնորհակալագրեր է հանձնել


Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է նախարարության թեժ գծում աշխատած կամավորների հետ և շնորհակալագրեր հանձնել նրանց՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար:
Նախարարը բարձր է գնահատել վերջիններիս կողմից դրսևորած նման պատրաստակամությունը՝ նշելով, որ անգնահատելի է հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ աշխատանքի իրականացումը, որը թույլ է տվել բնակչությանը հուզող հարցադրումներին անմիջապես պատասխանել՝ այդպիսով նաև ամրապնդելով ուղիղ կապը գերատեսչության ու քաղաքացիների միջև:
Մանե Թանդիլյանը ներկաների հետ քննարկել է թեժ գծի աշխատանքների որակի շարունակական բարելավմանն ուղղված հարցեր ևս, լսել նրանց առաջարկությունները դրանց վերաբերյալ:
ԿԻՍՎԵԼ