Սկսված է ԱՀ պետբյուջեի հաշվին առողջարանային և հանգստյան տների ուղեգրման գործընթացը

Հարգելի’ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին քաղաքացիներին առողջարանային բուժման և հանգստյան տներ ուղեգրելու ծրագրում հերթագրվելու համար կարող եք դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բաժիններ՝ ըստ ձեր հաշվառման վայրի: Տեղահանված բնակիչները կարող են դիմել ՄՍԾ ցանկացած բաժին:

Ուղեգրերը հատկացվում են`

-1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին – զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

-Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց -Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին

-Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց

-բռնադատվածներին

-հերոսներին և շքանշանակիրներին

-միայնակ քաղաքացիներին

Առաջնահերթությունը կտրվի 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց և նրանց ընտանիքների անդամներին: Հավելյալ տեղեկություննեի համար կարող եք զանգահարել ԱՀ ԱՍՄՀ թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով:

ԿԻՍՎԵԼ