ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մայիսի 22-ին կմասնակցի՝ «Արցախը պատերազմից հետո. մարտահրավերներ և պատասխաններ» առցանց քննարկմանը:
Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավարը քննարկման ընթացքում կանդրադառնա հետպատերազմյան Արցախում իրականացված և ընթացիկ սոցիալական ծրագրերին, բնակչության բնականոն կյանքը վերականգնելու գործընթացում դրանց ունեցած դերակատարությանը, ինչպես նաև ներկայացնելով ոլորտին առնչվող շարունակական զարգացման առաջիկա ծրագրերը: