Արցախում շարունակվում են սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները


Արցախում շարունակվում են սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ ու Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ Արցախում անցկացվող՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներին մասնակցում են մեր երկրի սոցիալական գերատեսչության աշխատակիցներն ու այդ ասպարեզում մասնագիտանալու ցանկություն հայտնած այլ անձինք:

Դասընթացի նպատակն է՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և ոլորտին առնչվող տեղակատվական բազայի փոխանցմամբ Արցախում կայուն հիմքերով ամրապնդել սոցիալական աշխատողի ինստիտուտը:
ԿԻՍՎԵԼ