Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2021 թվականի ապրիլ ամսում ընդունված որոշումների մասին

  • Միշել Լուիս Էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 11-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • Միշել Լուիս Էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մանկապարտեզի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 12-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի շրջանի Քռասնի, Այգեստան և Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Ծմակահող համայնքներում գտնվող տարածքների գեոդեզիական հանույթների իրականացում և փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 13-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Հովսեփավան, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Նորագյուղ և Մարտակերտի շրջանի Քոլատակ, Չարդախաչ համայնքներում գտնվող տարածքների գեոդեզիական հանույթների իրականացում և փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 14-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի դպրոցի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 15-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 23-ի N 59-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 16-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 27-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 17-Ա առ 9 ապրիլի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծ փողոցի և Տիգրան Մեծ 1-ին փակուղու շրջակայքում բնակելի համալիրի թիվ 2 բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 18-Ա առ 27 ապրիլի 2021 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծ փողոցի և Տիգրան Մեծ 1-ին փակուղու շրջակայքում բնակելի համալիրի թիվ 3 բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 19-Ա առ 27 ապրիլի 2021 թվական).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 15-ի թիվ 01 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 20-Ա առ 27 ապրիլի 2021 թվական):
ԿԻՍՎԵԼ