Հիշարժան օրերի առթիվ տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների իրականացումը սկսված է

Տեղեկացնում ենք, որ ԱՀ կառավարության  համապատասխան  որոշման  համաձայն, սոցիալական որոշ խմբերի պատկանող անձանց հիշարժան օրերի առթիվ տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների իրականացումը սկսված է:

2020թ-ին չվճարված՝ դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ և ընթացիկ տարվա համար՝ Մայիսի   9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տրամադրվող օգնությունները կվճարվեն միաժամանակ:

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչները տվյալ դրամական օգնությունը կստանան Արցախբանկի մասնաճյուղերից, որի համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Հայաստանում և Արցախում գործող մասնաճյուղ՝ ձեր նախընտրությամբ:

ԿԻՍՎԵԼ