Մանե Թանդիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը մասնակցում է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Միջոցառմանը ներկա են նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ, Արցախից պետական պաշտոնյաներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Մանե Թանդիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մատնանշելով այն հիմնական խնդիրները, որոնք հաջողվել է հաղթահարել և տեղեկացրել Արցախի սոցիալական գերատեսչության առջև հետայսու դրված առաջնահերթությունների վերաբերյալ:
ԿԻՍՎԵԼ