Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաներն այցելել են տարբեր հաստատություններ


«Մեկ օր՝ երազանքիս հետ»… Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաները, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ապրող իրենց ընկերների հետ այցելել են տարբեր հաստատություններ:
«Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով անցկացված շարադրությունների մրցույթի ընթացքում բարձրաձայնած իրենց երազանքների հետքերով,
մեկ ամսվա ընթացքում, նրանք հանդիպումներ են ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, խոսել և լսել յուրաքանչյուրն իր երազանքի մասին:
Արցախցի մանուկները, որոնցից բժշկի մասնագիտություն ընտրելու ցանկություն են հայտնել 2 երեխա, բուժքրոջ՝ կրկին 2, մոդելավորողի՝ 1, զինվորականի՝ 3, երգչի՝ 1, մարզչի՝ 2, աճպարարի՝ 1, խոհարարի և պարուհու՝ 1-ական մանուկներ, հայկական երկու հանրապետությունների սոցիալական ապահովության նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շնորհիվ, հնարավորություն ստացան ներսից ծանոթանալու այն աշխարհին, որը մտնելու հայտն իրենք արդեն հաստատակամ հայտնել են:

Իսկ մանուկներից մեկն էլ դեռ չի որոշել, թե ինչ մասնագիտություն կընտրի ապագայում, բայց հաստատ գիտի՝ ինչ էլ դառնալու լինի, աշխարհը պիտի ավելի լավը ու բարին դառնա իրենով:
ԿԻՍՎԵԼ