Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրվող աջակցության ծրագրում:
Համաձայն այդ փոփոխությունների.
Այսուհետ ծրագրի շահառու են հանդիսանում արական սեռի բոլոր կենսաթոշակառուներն, անկախ տարիքից և պարգևավճար ստացող զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:Աջակցության գումարները կվճարվեն այն եղանակով, ինչպես վճարվում են վերջիններիս թոշակները՝ ներառելով նաև նախորդ ամսվա գումարը:
Եթե քաղաքացին գտնվում է ՀՀ-ում կամ Արցախում, սակայն դիմումը մերժվել է, նրա՝ Արցախում՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների բաժին, Հայաստանում՝ սոցիալական ապահովության ծառայություն անձամբ ներկայանալու և դիմում լրացնելու դեպքում, այն կուսումնասիրվի, և եթե վերջիններս տվյալ ամսվա 1-ի դրությամբ իրավունք են ունեցել ծրագրի շահառու հանդիսանալու, կվերանայվի դիմումը՝ վճարվելով այդ ամսվա աջակցության գումարը ևս:
Այն քաղաքացիներն, ովքեր ծրագրի շահառու են, բայց դիմում չեն լրացրել, անհրաժեշտ է դրանք լրացնեն՝ ստանալով նաև նախորդ ամսվա գումարը:Եթե դիմումը չեն լրացրել կենսաթոշակ ստացող, բայց 63 տարեկանը չլրացած իգական սեռի ներկայացուցիչները, նրանց տրվելիք աջակցության գումարը նախորդ ամսվա համար ևս, կփոխանցվի կենսաթոշակը ստանալու եղանակով:
Անկախ ծնողի՝ ծրագրի շահառու լինելու հանգամանքից, երեխաներն օգտվում են ծրագրից:
Չի փոխվել ծրագրից օգտվելու համար ընթացիկ տարվա փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու պահանջը: