Տեղեկացնում ենք, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության առաջարկով կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից (նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում): Փոխհատուցման չափը կազմում է 1 400 հազար դրամ՝ նույն ընթացակարգով: Մանրամասների համար կարող եք դիմել նախարարությանը՝ զանգահարելով թեժ գծի՝ 114 կարճ համարին:
Գլխավոր
Հայտարարություններ Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը...