Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի հետ համատեղ, կիրականացնի ընդունելություն-քննարկում Արցախի հետպատերազմյան ծրագրերի մասով ի հայտ եկած հարցերի շուրջ։
Ծրագրերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են հերթագրվել ընդունելության, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 16.00-18.00-ն, Կնունյանցների 1 հասցեում։