Այսօր՝ մարտի 12-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Շեն Ֆրանսիա» ընկերակցության, Յալկեզյան հիմնադրամի ստեղծած ՏՀԲ միավորման միջև ստորագրվել է՝ «Տեղահանված ընտանիքների բնակեցման աշխատանքներում համագործակցության հուշագիր»:
Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել տեղահանված ընտանքիներին՝ բնակություն հաստատելու Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջանների գյուղական համայնքներում: