ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն

Հարգելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։

Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք տեղեկատվության անհրաժեշտություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
  • Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
  • Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
  • Կենսաթոշակի, երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, մայրության նպաստներին առնչվող հարցեր
  • Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առչնվող հարցեր
  • Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09։00-18:00-ն։
Ժամը 18։00-21:00-ն զանգերի կենտրոնում աշխատանքն իրականացվում է հերթապահության կարգով՝ մեկ օպերատորի ներգրավմամբ։
Խիստ անհրաժեշտության դեպքում դիմեք նաև տվյալ ժամերին՝ ներողամիտ գտնվելով այդ ընթացքում ծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում հնարավոր ժամանակի կորստի համար։
ԿԻՍՎԵԼ